Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Անձրեւաջրերը լցվել են Ռյա Թազա եւ Քուչակ գյուղերի տները

Անձրեւաջրերը լցվել են Ռյա Թազա եւ Քուչակ գյուղերի տները

0

Մարտի 24-ին, ժամը 11։00-ից 11։43-ն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են  ստացվել, որ Ապարան քաղաքի Զ․ Դարյան փողոցում, Շահումյան 22-րդ փողոցում, Ռյա Թազա եւ Քուչակ գյուղերում գտնվող մի քանի տներում սելավտարերը խցանվել են, անձրեւաջրերը լցվում են տները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ, պարզվել է, որ անձրեւաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղ եւ հյուրասենյակ, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակ եւ Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։

Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրեւաջրերի հոսքը, փոխել հունը եւ կանխել տների ջրալցումը։

 

Մեկնաբանել