«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը եւ Աննա Գրիգորյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում, որը կպարտավորեցնի կառավարությանը երաշխավորված գնում ապահովել սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի համար:
Սահմանամերձ համայնքների բնակչությանը աջակցելը իսկապես կարեւոր է, բայց պետք է հասկանալ, թե ինչ պետք է անի պետությունը այդ արտադրանքը, օրինակ՝ հազարավոր տոննաներով դեղձը: Ավելի իրատեսական է արտադրանքի սուբսիդավորումը, երբ պետությունը յուրաքանչյուր կիլոգրամ արտադրանքի համար լրավճար է տրամադրում: Այդպես է, օրինակ, վարվում Վրաստանը խաղողի, իսկ Ադրբեջանը՝ բամբակի դեպքում»:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում։