Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Իրանի Հանրապետության ներկայացուցիչների հետ քննարկվել են Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերը

Իրանի Հանրապետության ներկայացուցիչների հետ քննարկվել են Սյունիքի ճանապարհաշինական ծրագրերը

0

Օրեր Սյունիք այցելած  Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդին․ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ Սյունիքի մարզպետարանում՝ մարզպետ  մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել են մարզի ավտոճանապարհների հարցը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել   Սյունիքում ճանապարհաշինական ծրագրերի հեռանկարներին, որոնց մասնագիտական ու այլ տարբերակներով կարող է աջակցել իրանական կողմը, քանի որ վերջինս եւս շահագրգռված է մարզի տարածքով անցնող մայրուղիների բարեկարգ վիճակով։

Քննարկվել են նաեւ Իրանի՝ հատկապես մեր մարզին սահմանակից նահանգների ու Սյունիքի միջեւ առեւտրի եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման, հարաբերությունների խորացման հնարավորությունները, կարեւորվել է Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը բարձրաստիճան դիվանագետներին գյուղատնտեսության զարգացմանն առնչվող առաջարկներ է ներկայացրել։

Մեկնաբանել