
Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչեւ 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: