ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Սուրեն Ալոյանին պատկանող հացի արտադրամասի կասեցումը (ք. Արթիկ):
Այս կազմակերպությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձիք ենթարկվել են պարտադիր պարբերական բժշկական զննության և ձեռք են բերել սանիտարական անձնագրեր: