Գլխավոր ԵՐԵւԱՆ Մանուկյանի գործը՝ Միսակյանի վարույթում

Մանուկյանի գործը՝ Միսակյանի վարույթում

0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական գործը դատարան մուտք է եղել մարտի 17-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Միսակյանին, հաջորդ օրը՝ մարտի 18-ին դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։ Այս պահի դրությամբ՝ դեռեւս չկա տեղեկություն՝ դատական նիստի օրվա նշանակման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։

Մեկնաբանել