Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակի մարզպետարանի աշխատակիցը հաղթել է հրաձգության հանրապետական մրցույթում

Շիրակի մարզպետարանի աշխատակիցը հաղթել է հրաձգության հանրապետական մրցույթում

0

Մարտի 22–23-ը Երեւանում անցկացվել է ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության ենթակա մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների 33 թիմեր:

Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 99-ը մասնակիցների մեջ 50 հնարավորից վաստակելով 47 միավոր/10+10+9+9+9/ հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակից Գրիգոր Գրիգորյանը: Կանանց պայքարում 45 միավոր վաստակելով հաղթող է դարձել Անահիտ Ասատրյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Որպես հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթի հաղթող՝ Գրիգոր Գրիգորյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կպարգեւատրվի հավաստագրով, մեդալով եւ օդամղիչ զենքով:

Մեկնաբանել