Գլխավոր ԵՐԵւԱՆ Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը

Վենետիկի հանձնաժողովը որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ԸՕ հետ կապված հարցը

0

Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ հարցը եւ ներկայացնել եզրակացություն մինչեւ ապրիլի 20-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, մարտի 24-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Վենետիկի հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` պետության ինքնիշխան իրավունքն է, որ օրենսդրության մեջ օրենքով եւ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացվի ցանկացած փոփոխություն: «Սովորաբար Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում այն փաթեթները, որոնք ունեն հնչեղություն եւ կարեւորություն` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Վարդանյանը:

Մեկնաբանել