Սիսիանի համայնքի Նորավան և Շամբ բնակավայրերի մանկապարտեզներում իրականցվել են վերանորոգման և արդիականացման մեծածավալ աշխատանքներ: Մանկապարտեզները նորովի կահավորվել ու բարեկարգվել են, ավելացվել են երկուական խմբասենյակներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ:
Մարտի 22-ին, մանկապարտեզների վերաբացման առթիվ, կազմակերպվել էին փոքրիկ միջոցառումներ:
Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իր ելույթներում կարևորեց գյուղերում մանկապարտեզների առկայությունը և առհասարակ երեխաների նախադպրոցական որակյալ կրթությունը. «Մեր փոքրիկները պետք է կրթվեն ու դաստիարակվեն հայրենասիրական բարձր ոգով, նրանք են մեր երկրի ապագան, իսկ որակյալ կրթությունը, ազգային արժեքների պահպանումը ՝ կայուն պետության ու պետականության երաշխավորը»,-ասաց Արթուր Սարգսյանը:
Այս մասին Marzer.am-ին հայտնում են Սիսիանի համայնքապետարանից: