Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկտչյանին:
Վճռաբեկ դատարանի դատավորի մյուս թեկնածուն Արմեն Հայկյանցն էր:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ 102 պատգամավոր մասնակցել է քվեարկությանը: Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: