Գլխավոր Արտակարգ «BMW» –ն մի քանի պտույտ գործելով՝ հայտնվել է դաշտում

«BMW» –ն մի քանի պտույտ գործելով՝ հայտնվել է դաշտում

0

Մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ըստ shamshyan.com–ի ,Ժամը 11։00-ի սահմաններում, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկեի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետեւանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ շտապօգնության ավտոմեքենայով, մեկը՝ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Մեկնաբանել