Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Էջմիածնում վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է

Էջմիածնում վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է

0

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. կեսգիշերն անց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երեւանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական  գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

 

Մեկնաբանել