Գլխավոր Արտակարգ Տրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել Երեւանում, Գորիս-Երեւան ավտոճանապարհին եւ 2 մարզում

Տրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել Երեւանում, Գորիս-Երեւան ավտոճանապարհին եւ 2 մարզում

0

Մարտի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւանում, Գորիս-Երեւան ավտոճանապարհին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում եւ Չարենցավան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ եւ սահմանազատել տարածքը: Կա 1 զոհ եւ 4 տուժած։

 

Մեկնաբանել