Գլխավոր ԵՐԵւԱՆ Եռակողմ հայտարարություններում ամրագրված կետերից բացի, քննարկվեց համավարակի դեմ պայքարը

Եռակողմ հայտարարություններում ամրագրված կետերից բացի, քննարկվեց համավարակի դեմ պայքարը

0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ՝ մարտի մարտի 26-ին հեռախոսազրույց  է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկվել են նաեւ համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն։

Մեկնաբանել