Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանում, որի գործունեության ժամկետին (հաշվի առնելով սպասվող արտահերթ ընտրությունները) 3 ամիս ժամանակ է մնացել, 9 «անկախ պատգամավոր» կա: Նրանք այն պատգամավորներն են, որ այս Ազգային ժողովի գործունեության 3 տարիների ընթացքում տարբեր պատճառներով լքել են ուժին, որի միջոցով մասնակցել են ընտրություններին եւ պատգամավորի մանդատ ստացել:
«Հայկական ժամանակ»–ը զրուցել է այդ պատգամավորների հետ։
Միակ պատգամավորը, որ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է մինչ մանդատը ստանալը՝ Աննա Գրիգորյանն է: Նա մանդատ է ստացել վերջերս՝ 2021-ի հունվարին: Լրագրողի հետ զրույցում նա ասաց, որ առայժմ վերջնական որոշում չի կայացրել՝ կմասնակցի՞արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
«Կարծում եմ՝ մոտ ապագայում քաղաքական դաշտում բյուրեղացում իրականացվելուց հետո ես իմ որոշումը կկայացնեմ»,- ընդգծեց պատգամավորը: Խոսելով առաջարկների մասին՝ վստահեցրեց, որ տարբեր առաջարկներ ունի ամենատարբեր ուժերից, բայց թե որ ուժի հետ կգնա ընտրության՝ կախված է նրանից, թե ինչ գաղափարներ են կրում այդ ուժերը, ինչ ծրագրեր եւ ինչ տեսլական ունեն ապագա Հայաստանի համար:
Միակ դաշինքը, որի հետ համագործակցությունը աներկբա բացառեց պատգամավորը՝ «Իմ քայլն» է:
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։