Գլխավոր Հասարակություն Հրշեջ մեքենաներ՝ Արենի եւ Զառիթափ համայնքներին

Հրշեջ մեքենաներ՝ Արենի եւ Զառիթափ համայնքներին

0

  Մարտի 24-ին ՀՀ կառավարության կողմից Վայոց ձորի մարզի Արենի եւ Զառիթափ համայնքներին նվիրաբերվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված երկու հրշեջ ավտոմեքենա: Նվիրաբերությունը իրականացվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1944-Ա որոշման:

Տրամադրված հրշեջ մեքենաների շնորհիվ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերն այսուհետ հնարավորություն կունենան առավել արագ եւ արդյունավետ արձագանքել համայնքների տարածքում գրանցվող հրդեհներին, պատահարներին եւ այլ արտակարգ իրավիճակներին՝ մինչեւ հիմնական ուժերի ժամանումը:

Մեկնաբանել