Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Մարտական ծառայության» մեդալները ստացան ալավերդցի զոհված հերոսների հարազատները (ֆոտո)

«Մարտական ծառայության» մեդալները ստացան ալավերդցի զոհված հերոսների հարազատները (ֆոտո)

0

Այսօր՝ մարտի 26-ին, համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը հյուրընկալել էր զոհված հերոսներ Նարեկ Աբրահամյանի, Նորայր Կոնյանի եւ Վոլոդյա Վերանյանի ծնողներին։

Հերոսները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանը եւ Զինկոմիսարիատի տարածքային ստորաբաժանման Թումանյանի տարածաշրջանի ներկայացուցիչ Անատոլի Ջամալյանը։

«Այս կսկիծը բաղկացած է ոչ միայն ցավից, այլ նաեւ հպարտությունից, պատվից, արժանապատվությունից։ Շնորհակալ ենք եւ խոնարհվում ենք»,- նշեց Սասուն Խեչումյանը։

Մեկնաբանել