Մարտի 25-ին, ժամը 09։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ինչի հետեւանքով ջրածածկվել են համայնքի հողատարածքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելապատնեշն ամբողջությամբ բացվել է։
Ջրածածկվել են մոտ 6000 քմ ցանքատարածքներ, 2000 քմ այգի եւ համայնքին պատկանող մոտ 10 հա հողատարածք: