Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թեւում՝ Ջրականի(Ջաբրայիլ) եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում մարտի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են եւս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ: