Էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված գրառումը եւս մեկ անգամ զգուշացնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին.
Համաձայն «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ մարտի 28-ի եւ 29-ի գիշերը ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերում կանխատեսվում է մինչեւ -4 C ջերմաստիճան։ Ուստի նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։
Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված, սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում պարտադիր կերպով կազմակերպել բույսերի պաշտպանության միջոցառումներ։