Գլխավոր Արտակարգ Գորիս-Երեւան ավտոճանապարհին՝ մեքենան ձորն է գլորվել. կա 6 տուժած

Գորիս-Երեւան ավտոճանապարհին՝ մեքենան ձորն է գլորվել. կա 6 տուժած

0

Մարտի 27-ին, ժամը 08:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Բ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ գլորվել ձորը։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղեւորներ Լ․ Պ․-ն (ծնված 1959 թ.), Հ․ Պ․-ն (ծնվ.1957 թ.), Հ․ Պ․-ն (ծնված 2009 թ.), Ն․ Պ․-ն (ծնված 2007 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1982 թ.) եւ Ե․ Բ․-ն  (ծնված 2018 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ: Բժիշկները Հ․ Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել ավտոմեքենան։

Մեկնաբանել