Գլխավոր Մարզեր Կան փակ ճանապարհներ․ ձյուն է տեղում մարզերում

Կան փակ ճանապարհներ․ ձյուն է տեղում մարզերում

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» եւ «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Կոտայքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում եւ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Մեկնաբանել