Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքի մարզպետին էր դիմել 20 քաղաքացի

Կոտայքի մարզպետին էր դիմել 20 քաղաքացի

0

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Նախապես հերթագրված շուրջ 20 քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Քաղաքացիները դիմել են առողջապահական, սոցիալական, հողաշինական, կրթական, իրավական ոլորտներին վերաբերող հարցերով, ինչպես նաեւ զբաղվածության խնդիրներով:

Կոտայքի մարզպետի եւ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասանագետների կողմից որոշ հարցերի տեղում առարկայական լուծումներ են տրվել, մի շարք խնդիրների վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ:

Մեկնաբանել