Մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ըստ shamshyan.com–ի, ժամը 15։00-ի սահմաններում Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տաածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան եւ Volvo մակիշի բեռնատարը։ Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է։ Մահացածը 59-ամյա կին է, ով «07»-ի ուղեւորն է եղել։
Մեկ հոգի Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Ճանապարհին ձյուն է տեղացել եւ բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել բեռնատարին։