Գլխավոր Արտակարգ Սպանություն Գյումրիում․ աստիճանավանդակի վրա մայրը տեսել է 26-ամյա տղայի դին

Սպանություն Գյումրիում․ աստիճանավանդակի վրա մայրը տեսել է 26-ամյա տղայի դին

0

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել: Մարտի 27-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երեւանյան խճուղու շենքերից մեկում սպանվել է 1995 թվականին ծնված Գ. Դ.-ն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց, սպանվածի թիկունքին առկա է ծակած-կտրած վնասվածք:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Դին հայտնաբերվել է 3-րդ եւ 2-րդ հարկերն իրար միացնող աստիճանավանդակի վրա: «Տղային եկել, տանից դուրս են կանչել, հրավիրել են զրուցելու: Տղան դուրս է եկել, քիչ հետո ձայներից մայրը դուրս է եկել, դին տեսել է»,- ասաց դատախազը:

Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձին հայտնաբերելու եւ նրա ինքնությունը պարզելու ուղությամբ:

Մեկնաբանել