Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ 30 տարվա ընդմիջումից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել (ֆոտո)

30 տարվա ընդմիջումից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել (ֆոտո)

0

30 տարի տեւած դադարից հետո Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել. ծրագիրն իրականացվել է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ:

Նոր Արտագերսի համար երկար սպասված իրադարձությանը ներկա է գտնվել նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Համայնքապետ Խաչատուր Ջանազյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին:

Համբարձում Մաթեւոսյանին ներկայացվել է, որ 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է համայնքապետարանի կողմից 6 մլն 166,0 հազար դրամ ներդրմամբ եւ «Ֆոքս օն Չիլդրեն Նաու» (FCN) բարեգործական կազմակերպության գործուն աջակցությամբ: Այն ամբողջությամբ կահավորված է, ապահովված անհրաժեշտ գույքով եւ լոկալ ջեռուցման համակարգով:

Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ մարզպետն իր շնորհակալությունն է հայտնել համայնքապետին եւ FCN- գործընկերներին՝ ընդգծելով, որ երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարեւորներից են մեր երկրի համար, քանի որ մեր ապագա հաջողությունները կախված են մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից:

Ըստ Արամավիրի մարզպետարանի կայք–էջի՝ մանկապարտեզում կգործի երկու խումբ՝ յուրաքանչյուրում 18-20 երեխա:

Մեկնաբանել