Մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ըստ shamshyan.com–ի, ժամը 06։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Վաչագան Աղաջանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք եւ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի հետեւանքով Վ. Աղաջանյանն ու ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։