Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գավառի թիվ 2 եւ Գեղարքունիք գյուղի դպրոցների մարզադահլիճները համալրվել են մարզագույքով (ֆոտո)

Գավառի թիվ 2 եւ Գեղարքունիք գյուղի դպրոցների մարզադահլիճները համալրվել են մարզագույքով (ֆոտո)

0

Օրերս Գավառ քաղաքի նորառույց թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի մանկապատանեկան փառատոն, որին մասնակցել են դպրոցի 29 աշակերտներ եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Փառատոնի արդյունքում մարզադահլիճը համալրվել է համապատասխան մարզագույքով, որը դպրոցին է տրամադրել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիայի կողմից վոլեյբոլի նոր ցանց ու գնդակներ է նվեր ստացել նաև Գեղարքունիքի գյուղի միջնակարգ դպրոցի վոլեյբոլի թիմը:

Նույն օրը Հայաստանի վոլեյբոլի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մարզչական ու մանկավարժակական լավագույն աշխատանքի համար Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի մարզիչ Ստյոպա Սարգսյանին խրախուսել է «Հայկական վոլեյբոլը 95 տարեկան» հուշամեդալով:

Մեկնաբանել