Marzer.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով Լոռու մարզում դպրոցներ են փակվել: Մասնավորապես՝ մարտի 17-ից դադարեցվել է Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի դասապրոցեսը: Այստեղ հայտնաբերվել է թվով 50 պացիենտ:
Մարտի 25-ից էլ դադարեցվել է Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի դասապրոցեսը: այստեղ հայտնաբերվել է թվով 35 հիվանդ: Marzer.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանից հաստատել են մեր այս տեղեկությունը: