ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջեւան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ եւ պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային եւ օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան: Նաեւ՝ արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգները չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից հաստատված պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ։
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ