Մարտի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում, Երեւան-Մեղրի, Երեւան-Սեւան, Ջերմուկ-Վայք, Վանաձոր-Երեւան, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում, Ապարան-Քուչակ, Քուչակ-Ափնագյուղ, Միջնատուն-Մելիքգյուղ եւ Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհներին, Ռյա Թազա գյուղում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սեւան, Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսաելյան, Վարդաղբյուր-Ցողամարգ, Վարդաղբյուր-Սալուտ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 54 ավտոմեքենա եւ 129 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։