Գլխավոր Հասարակություն Գյումրիում 26-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. պատճառը համացանցային նամակագրությունն է. կասկածյալը անչափահաս...

Գյումրիում 26-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. պատճառը համացանցային նամակագրությունն է. կասկածյալը անչափահաս է

0

Ոստիկանության աշխատակիցներն մարտի 29-ին պարզել են մարտի 27-ին Գյումրիում, Երեւանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գեւորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանների եւ քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երեւանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ.-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։ Նա ներկայացրել է նաեւ հանցագործության գործիք դանակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ քննչական մարմինը պատրաստվում է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Դ. Վարդանյանի նկատմամբ:

Աղբյուրի տեղեկություններով Դավիթ Վ.-ն սովորում է Երեւանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին, ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում  քաղաքացիները նկատել էին, որ Երեւանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքում՝ աստիճանների մոտ, հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գեւորգ Դ-ի դին։

Մեկնաբանել