Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Լոռու մարզպետը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնել

Լոռու մարզպետը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնել

0

Նիկոլ Փաշինյանն Արամ Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին 2021 թվականի մարտի 29-ից մինչեւ ապրիլի 5-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:
  2. Արամ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Մեկնաբանել