Գլխավոր Ահազանգ Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին․ փոխնախարար

Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին․ փոխնախարար

0

Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը եւ մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:

Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է նա:

Մեկնաբանել