Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս բաց պահել դպրոցները, նաեւ նվազեցնել հիվանդության տարածումը

Նման միջոցառումները հնարավորություն են տալիս բաց պահել դպրոցները, նաեւ նվազեցնել հիվանդության տարածումը

0

Ներկայում որդեգրվել է իրավիճակային մոտեցում. եթե դպրոցում աշխատողների եւ սովորողների ընդհանուր թվի 10 եւ ավելի տոկոսի շրջանում արձանագրվում է կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպք, ապա դպրոցն անցնում է հեռավար կրթության: Այս մասին, «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետեւանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպման ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք:

 

Մեկնաբանել