Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորի քաղաքապետը հանդիպեց թատրոնի մարդկանց

Վանաձորի քաղաքապետը հանդիպեց թատրոնի մարդկանց

0

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր Վանաձոր համայնքում գործող թատրոնների ղեկավարներին: Քաղաքապետը բարձր գնահատեց այս դժվարին պայմաններում թատրոնների աշխատանքը՝ կարեւորելով այն, որ թեեւ համավարակն ու պատերազմը ի թիվս բոլոր ոլորտների, վնասեցին նաեւ արվեստի օջախների գործունեությանը, սակայն արվեստագետները մնացին իրենց առաքելությանը հավատարիմ՝ փորձելով անել անգամ անհնարինը: Դժվարին ժամանակներում առավել, քան երբեւէ մարդուն ուժեղացնում է հոգեւոր սնունը, ինչը եւ թատերական գործիչները պատվով մատուցում են:

Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու անելիքները, առաջիկա ծրագրերը: Ներկաները համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր եւ ծաղիկներ:

 

Մեկնաբանել