
Վանաձոր համայնքում ընթացքի մեջ են գետերի հուների եւ անձրեւաջրատար համակարգի մաքրման աշխատանքները: Ամեն տարի գետերի հուների մաքրման ընթացիկ աշխատանքները մեկնարկում են մինչեւ գետերի գարնանային վարարումները:
Անկախ սահմանված կարգով իրականացվող աշխատանքների պարբերականությունից՝ անբարեխիղճ քաղաքացիների կողմից Վանաձորի գետերը շարունակում են աղտոտվել տարաբնույթ կենցաղային առարկաներով եւ պոլիէթիլենային տոպրակներով, ինչը կարող է դառնալ հեղեղումների եւ բնապահպանական աղետի պատճառ:

Այս պահին աշխատանքներն ընթանում են Տանձուտ եւ Բազում գետերում, ինչպես նաեւ Երեւանյան խճուղուն հարակից Խաչի ձորից իջնող գետակի տարածքում: