Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջումը եւ տարահանումը» թեմայով: Ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները, արձանագրել թերությունները, տվել մասնագիտական խորհուրդներ: