Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ 51-ամյա մենեջերի դին հայտնաբերվել է Քյարքիի ոլորաներում․ մեքենան ձորում՝ գլխիվայր շրջված

51-ամյա մենեջերի դին հայտնաբերվել է Քյարքիի ոլորաներում․ մեքենան ձորում՝ գլխիվայր շրջված

0

Մարտի 30-ին,  առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ըստ shamshyan.com –ի, Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա  գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:

Ոստիկանները վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ,  51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու  մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին եւ  որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Ձորում  հայտնաբերվել է նաեւ  նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել