Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցության ստորաբաժանումները միավորվում են՝ դառնալով տարածքային մեկ...

Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցության ստորաբաժանումները միավորվում են՝ դառնալով տարածքային մեկ գործակալություն (ֆոտո)

0

Մարտի 30-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի եւ առողջապահության եւ uոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ: Ներկա էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ աշխատակազմը:

Ապրիլի 1-ից մարզպետարանի առանձնացված երկու ստորաբաժանումները միավորվում են, դառնալով մեկ միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, եւ հանդիպումը հրավիրվել էր այդ ստորաբաժանումների աշխատակիցներին իրենց հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթելու նպատակով:

 Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց տարիների արդյունավետ աշխատանքի եւ ցուցաբերած շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ նշված փոփոխությունները պետք է դիտվեն ոչ թե որպես համագործակցության ավարտ, այլ նոր էջ եւ նոր հնարավորություն՝ այդ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:

Վայքի ՍԱՏԳ պետ Արմեն Մարգարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տարիների փորձը եւ հնարավորությունները լավագույնս ուղղել իրենց առջեւ ուղենշված նպատակների իրագործմանը:

Հանդիպման ավարտին մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Եղեգնաձորի եւ Վայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներին՝ երկարամյա բարեխիղճ եւ նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ:

Վայոց ձորի մարզպետարանի կայքը հիշեցնում է, որ Եղեգնաձոր քաղաքում միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում:
Կենտրոնը միասնական ընդունարանի սկզբունքով կսպասարկի շուրջ 16,000 քաղաքացու։

Մեկնաբանել