Ռուբիկ Մելքոնի Գուլեյան՝ խիզախ, ընկերասեր, արդարամիտ, հավասարակշռված, խելացի ու խոհեմ, բարի, պարտաճանաչ, քաջարի հերոս:
Ռուբիկ Մելքոնի Գուլեյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
2007-ին ընդունվել է Մարտունու Ս.Դարբինյանի անվան №2 հիմնական դպրոց:
2018թ-ի հունվարի 17-ին՝ հրաժարվելով տարկետման հնարավորությունից, զորակոչվել է ՀՀ ԶՈՒ ծառայության, ԼՂՀ Մարտակերտի շրջան:
2020թ. սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին:
Կռվի դաշտում եղել է որպես կապավոր՝ կատարելով վտանգավոր առաջադրանքներ: Հետագայում նշանակվել է դիրքի ավագ, արժանացել է բազմաթիվ պարգեւատրումների: Քաջի մահով ընկել է նոյեմբերի 9-ին՝ (հրադադարից 2 ժամ առաջ) զինակից ընկերներին սնունդ տանելու ճանապարհին:
Փա՛ռք ու պատի՛վ բոլոր քաջերին, եւ հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին: