Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: Վերջինս կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հարգելի գործընկերներ տեղեկացնեմ, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը եւ պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար, ըստ էության 0-ից նոր նախարարություն է ձեւավորվել ու դա բավականին բարդ աշխատանք է, որն արվել է բավականին լավ:
Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություն մաղթել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում»: