Ապրիլի 1-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթի համար գրանցվեց, մոտեցավ ամբիոնին։ Նա խոսեց ոչ թե օրակարգի, այլ՝ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին, որը փոթորկել է համացանցը: Աղազարյանը մասնավորապես ասել էր, որ «Քարվաճառը մերը չէ, կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում, Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»:
Թագուհի Թովմասյանն էլ ԱԺ ամբիոնից ասաց․ «Պարոն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզանից էի սպասում այդ հայտարարությունը: Ես ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է: Խնդրում եմ, մոտեցեք ամբիոնին եւ ասեք, որ սխալմունք է եղել, ասեք, էլի լրագրողներն են, բայց որեւէ կերպ այս հայտարարությունը չմնա անպատասխան: Մենք մենակ մեր լսարանի համար չենք խոսում, ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար չենք խոսում: Մենք գործ ունենք շատ ավելի լայն շրջանակների հետ: Այդ դժգոհությունը հասել էր ընդհուպ Արցախ, մարդիկ հետեւություններ էին անում»:
Մանրամասները տեսանյութում։