Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Վախթանգ Թամրազյանը՝ Թեղուտի վարչական շրջանի ղեկավար

Վախթանգ Թամրազյանը՝ Թեղուտի վարչական շրջանի ղեկավար

0

Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրը նոր վարչական ղեկավար ունի: Այս մասին տեղեկացնում է Դիլիջանի քաղաքապետարանը։

Վախթանգ Թամրազյանը ծնվել է 1990 թվականի, հուլիսի 24-ին, Թեղուտ գյուղական բնակավայրում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թեղուտի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո, 2007 թվականին ընդունվել է Դիլիջանի պետական քոլեջի, «Հաշվապահական հաշվառում» բաժինը, ստանալով հաշվապահի որակավորում: 2008-2010 թվականներին ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերում: Քոլեջն ավարտել է զինվորական ծառայությունից հետո: 2015-2020 թվականներին սովորել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետի, «Տնտեսագիտության տեսություն» բաժինը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է ՀՀ Էլեկտրական ցանցերում, որպես ավագ փականագործ:

Մեկնաբանել