Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի առաջին...

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի առաջին նիստը (ֆոտո)

0

  Մարտի 31-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը։

Մասնակցում  էին  ՀՀ  ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կ.Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գ.Ազիզյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա.Նահապետյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ.Սարգսյանը, մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:

Օրակարգային  առաջին  հարցի  շրջանակներում  ներկայացվել   են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թ. սուբվենցիոն ծրագրերը:
2021թ. մարտ ամսի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը մարզի համայնքներից ստացել է թվով 46 սուբվենցիոն հայտ, որոնք ամբողջությամբ ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և սպասում են հաստատման:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր 2021 թ. առաջին եռամսյակում ըստ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա․ Սարգսյանը ներկայացրեց, որ 2021 թ. մարտի 30-ի դրությամբ մարզի 8 համայնքների տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 14.0%:

Օրակարգի  երրորդ  հարցը  համայնքներում իրականացվող աղբահանության դիմաց գանձվող գումարների և կնքված պայմանագրերի վերաբերյալ էր: Նշվեց, որ նախորդ տարի համաճարակի ու պատերազմի պատճառով աղբահանության վճարի հավաքագրումը կատարվել է 70.3 տոկոսով: Համայքների կողմից տրված տեղեկատվության համաձայն համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների/իրավաբանական անձանց 852-ից աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել 692-ի հետ:

Զեկուցվեց անշարժ  գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքի հարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այդ ոլորտի վերաբերյալ հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները:

Մարզխորհրդի  նիստում  մարզպետի  տեղակալ  Նանե Ասատրյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունից տեղահանված և ժամանակավորապես Վայոց ձորում ապաստանած քաղաքացիների կենսաապահովման խնդիրների լուծմանն ուղղված Սոցիալական աջակցության մարզային շտաբի 6 ամսյա գործունեությունը: Ներկայացրեց տեղեկատվություն հումանիտար աջակցության ստացման և համայնքապետարանների միջոցով շահառուներին բաշխման գործընթացների , պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծման ձևաչափերին:

 ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․Նահապետյանը ներկայացրեց 2020թ. զորակոչի արդյունքները, ըստ որի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանումը գերակատարել է իր առջև դրված առաջադրանքը ձմեռային զորակոչի կազմակերպման գործում: Նշվեց, որ ս.թ. ապրիլի 1-ից սկսվում են 2021թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները:

  ՀՀ ԱԻՆ ՓԾ ՎՁՄ մարզային փրկարարական վարչության պետ Հ․ Սարգսյանը ներկայացրել է մարզի քաղաքացիական պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և հնարավոր լուծումները:

Վերջին   զեկույցով   հանդես   եկավ   Առողջապահության  և   սոցիալական ապահովության վարչության պետը՝ ներկայացնելով սոցիալապես անապահով անձանց ցուցաբերվող օգնությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մարզխորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին մարզում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ հարցերով և լուծման առաջարկներով հանդես եկան նիստին մասնակից անդամները: Ներկայացվեցին նաև տարբեր ոլորտներում գրանցած ձեռքբերումները:

Բարձրացված խնդիրների մեջ մարզպետ Արարատ Գրիգորյանը շեշտեց մարզի տարածքում բոլոր չափորոշիչներին համապատասխան սպանդանոցների կառուցման անհրաժեշտությունը:

Մարզպետը  հորդորեց  համայնքի ղեկավարներին  ավելի  ակտիվ ներգրավել ավագանու անդամներին համայնքային խնդիրները լուծելու գործընթացին, ինչպես նաև մշտապես ուշադրության կենտրոնում պահել զոհված, անհայտ կորած և վիրավոր զինծառայողների ընտանիքների խնդիրները:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետը ներկայացրեց մարզխորհրդի նիստին մասնակցող հյուրին՝ Արմեն Գաբրիելյանին: Շնորհակալություն հայտնելով հայրենիքին և մարզին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ընդգծեց հետպատերազմյան շրջանում առավել կարևորություն ներկայացնող <Ողջ մնալու արվեստ> (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության միջոցով իրականացվող դասընթացները, որոնք շուտով կմեկնարկեն նաև մարզի տարածքում, և որոնց գլխավոր նպատակն է ազգի մարտական պատրաստվածության բարձրացումը:

Մեկնաբանել