Գլխավոր Ահազանգ Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել

0

Այժմ Արցախում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց: Այդ նպատակով նրանք հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ նշելով, որ իրենց խոստացել են հանդիպում կազմակերպել պատկան մարմինների հետ, որը, սակայն, տեղի չի ունեցել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մոտենալով քաղաքացիներին, նշեց, որ այն, ինչ խոսելու են, հրապարակային խոսելու ենթակա չէ: Եղել են մի քանի հանդիպումներ ծնողներից ընտրված խմբի հետ, որոնք երբ փոխանցել են մյուսներին, թե ինչ է քննարկվել, եղել են մի շարք ծնողների հետ անհամաձայնություններ, որից հետո որոշվել է, որ հանդիպում է լինելու բոլոր ծնողների հետ: Ըստ Նաիրի Սարգսյանի՝ վարչապետը ապրիլի 7-ին մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ  նախագահի հետ հանդիպման, որի համար էլ ինքնամեկուսացած է ու հանդիպումներ կազմակերպել չի կարող:

Օգնականն առաջարկեց հանդիպել Մոսկվա այցից հետո, ինչին ծնողները դեմ արտահայտվեցին: Նրանք սկսեցին աղմկել ու հայտարարեցին, որ պահանջում են զինծառայողների զորացրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել