
Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1116 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 194852 դեպքի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 864876 վերջին մեկ օրում` 4830 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15851 պացիենտ. մեկ օրում ավելացել է 229-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 174545 անձ` վերջին մեկ օրում 864 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3552 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 904 է: