Գլխավոր Без рубрики Ձեզ ուժ ու կորով չսպիացող վերքի ցավը հաղթահարելու համար. Սասուն Խեչումյանն...

Ձեզ ուժ ու կորով չսպիացող վերքի ցավը հաղթահարելու համար. Սասուն Խեչումյանն այցելել է քառօրյա պատերազմում զոհված զինվորի ընտանիքին

0

Քառօրյա պատերազմի օրերը մեր իրականության մեջ, մեր ռազմի պատմության մեջ, ռազմագիտության տեսանկյունից որքան վճռական էր, նույնքան էլ զգայական, որովհետև արյամբ պահված հողը նորից խոնավացավ․․․ Նորից մայրական արցունքներից հողը ճարճատեց ու հերոսական արյան շնորհիվ ծիլ ու ծաղիկը նորից նոր կյանք ու սկիզբ նախանշեց։

Այսօր էլ Գևորգյանների ընտանիքում Գևորգի մեծադիր լուսանկարը ժպտում է ու ուժեղանալու, հզորանալու կոչ հնչեցնում։
Գևորգ Գևորգյանը ծնվել է Ալավերդու համայնքի Աքորի գյուղում։ Ժամկետային զինծառայող էր, երբ վրա հասավ 2016 թվականը։ Կռվեց․․․ Մարտնչեց․․․ Բայց ցավոք կույր գնդակն անտարբեր չանցավ նաև Գևորգի կողքով։
Այսօր Ալավերդու համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Լոռու մարզի զինկոմիսարիատի տարածքային ստորաբաժանման Թումանյանի բաժնի պետ Անատոլի Ջամալյանը, Աքորի գյուղի վարչական ղեկավար Հրահատ Սիմոնյանը, սոցաշխատող Լիլիթ Մարգարյանն ու աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Սուսաննա Շավինյանն այցելեցին Գևորգյանների ընտանիք, ծանոթացան ընտանիքի խնդիրներին։
«Պատմական դժվարությունների բեռի տակ միշտ էլ մարդիկ են կքում։ Կորուստները մարդկանց ամրացնում են, ու այդ ամրությամբ ենք միայն կարողանում այդ հերոսներին անմահ պահել։ Ձեզ ուժ ու կորով չսպիացող վերքի ցավը հաղթահարելու համար»․- նշեց Սասուն Խեչումյանը։

Մեկնաբանել