Այսօր՝ ապրիլի 2-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցներին:
Համայնքի ղեկավարը նրանց շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար և քաղաքացիներին սոցիալական ծառայության մատուցման գործում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, հասարակության սոցիալական խնդիրների կարգավորմանը և կյանքի որակի բարելավմանը միտված պատվավոր ու պատասխանատու աշխատանքում ներդրած ավանդի համար հանձնեց շնորհակալագրեր: