Գլխավոր Արտակարգ Վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ եւ զոհ

Վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ եւ զոհ

0

Ապրիլի 1-ին, ժամը 17:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1988 թ․) եւ «Mazda» (վարորդ՝ Մ․ Ռ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Թ․ Շ․-ն (ծնված 1982 թ․), Ռ․ (ծնված 2014 թ․), Ա․ (ծնված 2016 թ․) եւ Ա․ (ծնված 2016 թ․) Ռ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այնուհետեւ փրկարարներն ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանել